Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի մոտակայքում գրանցվել է 5․4 բալ մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնել են ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքում:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտորնը գտնվում է Կալիենտե քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք:
Ցնցումների օջախը գտնվել է 19,4 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա:










































