Անսովոր հիվանդության պատճառով, որն աշխարհի բժիշկները չգիտեն ինչպես բուժել, Նիդեռլանդների 52-ամյա բնակչուհու աչքին ամենուրեք երևում են վիշապներ: Իր ամբողջ կյանքի ընթացքում կինը նայել է մարդկանց, բայց նրանց փոխարեն տեսել է ֆանտաստիկ սողունների՝ երկար ատամներով և սուր ականջներով, հաղորդում է Metro-ն:
Նրա աչքին մարդիկ դառնում էին կանաչ գույնի և սկսում ձեռք բերել և սկսում ձեռք բերել սողունների հատկանիշները: Նա վիշապներ էր տեսնում նույնիսկ համակարգչի և հեռուստացույցի էկրաններին, պատերի վրա և առաստաղին:
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են հազվագյուտ հոգեկան խանգարվածություն, իսկ ֆիզիկապես նա եղել է լիովին առողջ: Երկար բուժումներից հետո միայն ռիվաստիգմին անվանումով դեղի միջոցով հնարավոր եղավ նրան բուժել:










































