Ինչպե հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը` հղում անելով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը շահագործող TEPCO ընկերությանը, վթարված ատոմակայանի չորրորդ ռեակտորում սկսել են հալվել վառելիքային միջուկները, սակայն այս պահին դրանց արտաքին մասը դեռ մնում է անվնաս:
Ընկերությունը հաղորդել է, որ հովացման համակարգից վերցված ջրի հետազոտությունը ցույց է տվել, որ նրանում մեծ է ռադիոակտիվ յոդի և ցեզիումի պարունակությունը: Այդ պատճառով մասնագետները եզրակացրել են, որ միջուկների մի մասը վնասվել է:
Նախորդ օրը Ճապոնիայի ափերի մոտ կրկին տեղի են ունեցել ուժեղ երկրաշարժեր: Դրանցից առաջինն արձանագրվել է Հոսյու կղզու Մորիոկա քաղաքից 190 կմ հեռավորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.1 մագնիտուդ: Դրանից ավելի վաղ արձանագրվել էր 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կրկին Հոնսյու կղզու մոտ:
Ցունամիի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:











































