Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «աջակցություն են հայտնել Վրաստանին եվրաինտեգրման գործընթացում»: Այս մասին հայտնում է TASS-ը:
Օլանդն ու Մերկելը այս մասին հայտարարել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակենրում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումների ժամանակ:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղարիբաշվիլիի և Օլանդի հանդիպման ընթացքում քննարկվել են «Վրաստանի և Ֆրանսիայի քաղաքական ու տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի իրագործման շրջանակներում»:
Բարձրացվել է նաև գլոբալ անվտանգության ամրապնդման գործընթացում Վրաստանի դերի և ԵՄ-ի համապատասխան գործողություններին մասին երկրի մասնակցության հարցը:
Ղարիբաշվիլին և Օլանդը քննարկել են նաև «վրաց-ֆրանսիական համագործակցության խորացման հարցերը անվտանգության, մշակույթի և քաղաքացիների միջև շփման ոլորտներում, ենթակառուցվածքի, գյուղատնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները»:
Իսկ Գերմանիայի կանցելր Անգելա Մերկելը Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Գերմանիան աջակցում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին և հայտարարում է անցագրային ռեժիմի լիբերալացման գործընթացին քաղաքական աջակցության մասին»:
«Գերմանիայի կանցլերն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Ռիգայում ընթացող գագաթնաժողովը և Վրաստանի հաջողությունները բարեփոխումների իրականացման գործում, ընդգծել են առաջընթացը երկու երկրների գործընկերային համագործակցության ընդլայնման գործընթացում»,- ասվում է փաստաթղթում:












































