Thursday, 02 07 2026
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

11 տարածված տեխնիկական առասպելներ, որոնց այլևս չարժե հավատալ

Չնայած մենք ամեն օր օգտվում ենք սմարթֆոններից և այլ սարքերից, սակայն շատերի մոտ դեռ մնում են սխալ կարծիքներ նրանց աշխատանքի վերաբերյալ: bigpicture.ru-ն ներկայացնում է մի քանի տարածված տեխնիկական առասպելներ:

1. Mac-երը չեն վարակվում վիրուսով:

Չնայած Apple համակարգիչները ավելի հուսալի են վիրուսների հարցում, քան Windows համակարգիչները, սակայն Apple-ը նույնպես վարակվում է վիրուսներով, որի թարմ օրինակ է 2012 թվականին հազարավոր Mac համակարգիչների Տրոյան վիրուսով վարակվելը:

2. Եթե բրաուզերը բացեք անտեսանելի ռեժիմով, ապա ամբողջական գաղտնիությունը երաշխավորվում է:

Եթե դուք Google Chrome-ն օգտագործում եք անտեսանելի ռեժիմով (կամ Safari բրաուզերը մասնավոր ռեժիմով), դա նշանակում է, որ պարզապես բրաուզերում չի պահպանվի պատմությունը: Իհարկե, դա լավ է, եթե դուք ցանկանում եք, որպեսզի չերևա, թե դուք ինչ կայքերից եք օգտվել, սակայն կայքերում ձեր «անձը» մնում է բաց:

3. Հեռախոսը ամբողջ գիշեր լիցքավորելը փչացնում է մարտկոցը

Ժամանակակից սմարթֆոնները աշխատում են լիթիում-իոնային մարտկոցներով, որոնք բավականին «խելացի» են և դադարում են լիցքավորվել, երբ այլևս անհրաժեշտ չէ:

4. Հեռախոսը պետք է լիցքավորել, երբ այն համարյա ամբողջությամբ լիցքաթափված է:

Եվս մեկ սխալ կարծիք: Ցանկացած քանակի լիցք ունենալու դեպքում հանգիստ կարող եք լիցքավորել հեռախոսը:

5. Որքան շատ մեգապիքսելներ ունի տեսախցիկը, այնքան ավելի լավն է:

Պարզվում է, որ այդքան մեծ տարբերություն չկա, թե քանի մեգապիքսել ունի ձեր ֆոտոխցիկը: Պատկերի որակը ավելի շատ կախված է նրանից, թե որքան լույս կարող է ընդունել հաղորդիչը: Նշանակություն ունի պիքսելների չափսը, ոչ թե դրանց քանակը:

6. Սմարթֆոնի դիսփլեյի բարձր կետայնությունը միշտ լավ է

Ավելի կարևոր է էկրանի պայծառությունը, քան կետայնությունը:

7. Չի կարելի iPhone-ը լիցքավորել iPad-ի լիցքավորիչով

Ընդհանրապես կարելի է, սակայն ոչ մշտապես: Միշտ դրանով լիցքավորելու դեպքում մոտ մի տարի հետո կարող է թեթև տարբերություն զգացվել:

8. Չի կարելի համակարգիչը միացնել ամեն օր

Ինչ-որ մեկը համարում է, որ ամեն գիշեր համակարգիչը անջատելը վնասակար է: Բայց իրականում դա նույնիսկ լավ է: Այդ դեպքում կտնտեսեք էլեկտրաէներգիա և նրա էլեկտրոնային կոմպոնենտները կպահպանեք ավելի երկար:

9. Համակարգչի մոտ դրված մագնիսը կջնջի բոլոր տվյալները

Տեխնիկապես դա այդպես է, սակայն ժամանակակից համակարգիչների կոշտ սկավառակները կարող են տուժել միայն շատ հզոր ֆոկուսացված մագնիսներից: Իսկ ձեր մագնիսը դրան պարզապես ընդունակ չէ:

10. Բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը առաջացնում է գլխի քաղցկեղ

Չնայած բջջային հեռախոսները ճառագայթում են, որոնք կարող են ներթափանցել մարդկային հյուսվածքները, սակայն ապացուցված չի, որ այն կարող է քաղցկեղ առաջացնել:

11. Որքան շատ են ազդանշանային գծիկները, այնքան լավն է կապը

Դա օգնում է, բայց չի երաշխավորում: Այդ գծիկները ցույց են տալիս, թե ինչքան մոտ եք գտնվում մոտակա կայանին: Կան այլ գործոններ, որոնք կարող են ազդել հեռախոսի համացանցի արագության վրա, օրինակ՝ տվյալ պահին ցանցից օգտվողների քանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում