Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռիգայում հայտարարել է, որ Վրաստանի համար արտոնագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ Եվրամիության կողմից քաղաքական որոշումն արդեն ընդունված է և հույս է հայտնել, որ տարեվերջին բոլոր տեխնիկական ընթացակարգերը կավարտվեն, ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան ազատ Եվրոպա մեկնել:
«Բոլորը միաձայն պնդում են, որ քաղաքական որոշումն արդեն ընդունված է, այժմ գլխավորն է տեխնիկական ընթացակարգերն ավարտելը: Հույս ունենք, որ տարեվերջին մենք կավարտենք այդ ընթացակարգը, ու Վրաստանի քաղաքացիները Եվրոպայում առանց արտոնագրի ճամփորդելու հնարավորություն կունենան»,- ասել է Ղարիբաշվիլին:










































