ԶԼՄ-ները հաճախ են գրում, որ Փերիս Հիլթոնին և ակումբային ձեռնարկատեր Ջո Ֆուրնյեին կապում են մտերիմ հարաբերությունները, սակայն եթե նախկինում խոսքը բարեկամության մասին էր, ապա այժմ նրանց միջև սիրավեպի մասին լուրեր են պտտվում: Այս մասին գրում է Viva.ua-ն:
Նշվում է, որ երիտասարդները մտերմացել են հենց Կաննում: Ջոն ոչ մի քայլ չի հեռանում Փերիսից, և նրանք միասին են անցկացնում գրեթե ամբողջ ազատ ժամանակը: Բացի այդ, օրերս Ֆուրնյեն Հիլթոնին թանկարժեք ժամացույց է նվիրել:












































