Երգչուհի Կոնչիտա Վուրսթը հիշեցրել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես շատ կցանկանայի դա անել: Ես ցանկանում եմ հասկանալ` ինչ բան է լինել նախագահ Պուտին»,- ասել է նա Վիեննայում մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ տեղի կունենա «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչը:
Երգչուհին նաև ասել է, որ կցանկանար իր ինքնակենսագրությունը թողարկել Ռուսաստանում: Վուրսթի հուշերն արդեն հրապարակվել են 6 լեզվով:
Կոնչիտան հավելել է նաև, որ «Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի մասնակից Պոլինա Գագարինան իրենից ավելի գեղեցիկ է:








































