Ճապոնական Toyota ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Hilux պիկապի նոր սերունդը, հայտնում է СarsСoops-ը: Շատ լրամշակումներ ստացած նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել միաժամանակ Ավստրալիայում և Թաիլանդում:
Բացի բենզինային շարժիչների զույգից՝ 280 ձիաուժ հզորությամբ 4.0-լիտրանց V6 շարժիչի և 166-ուժային 2.7-լիտրանոց V4 ագրեգատից՝ շարժիչային գամման համալրել են «ծանր վառելիքով» աշխատող տուրբո շարժիչներով. առաջինը՝ 2.8-լիտրանոց, 176 ձիաուժ հզորությամբ, երկրորդը՝ 2.4-լիտրանոց, 150 ձիաուժ հզորությամբ:
Toyota-ն դեռ չի հայտնում, թե ավտոմեքենան երբ կհայտնվի եվրոպական շուկայում:




















































