Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Մենք վաղ, թե ուշ պատասխան պետք է տանք

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը


– Հայ ազգային կոնգրեսի դեռ մարտի 1-ի հանրահավաքում իշխանությանը ներկայացվեցին 15 կետից բաղկացած պահանջներ, որոնց մի մասն էլ վերաբերում էր սոցիալ-տնտեսական ոլորտին: Իշխանությունների առաջին արձագանքը հետևյալն էր. «Մեզ հետ ուլտիմատումների լեզվով մի խոսեք»: Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, այդ պահանջները որքանո՞վ են ընդունելի և իշխանություններն ի՞նչ են անում դրանց կատարման ուղղությամբ:


– Եթե դրանք չանվանենք պահանջներ, այլ` կոչենք մեր հանրապետության առաջ ծառացած խնդիրներ, այնուհանդերձ, ես ուզում եմ մտածել, որ մեր իշխանությունները ևս գիտեն դրանց մասին: Միգուցե երկրում առկա բազմաթիվ խնդիրների մեջ առաջնահերթությունների հարց կա, թե որ խնդրին արժի սկզբում անդրադառնալ: Եվ ահա, երբ ընդդիմադիրները բարձրացնում են այդ հարցերը, ակնհայտորեն իշխանությունների զգոնությունն ավելի է մեծանում, և արդյունքում լուծման ենթակա խնդիրների վերաբերյալ հնարավոր է առաջնահերթությունների տեղաշարժ: Ես կարծում եմ` Կոնգրեսի հանրահավաքի բարձրացրած պահանջները եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ իշխանությունների համար գործունեության ճանապարհ են բացել, թե որ խնդիրներին պետք է առաջնահերթ լուծում տալ:


– Եթե իշխանություններն իրենք էլ են տեսնում առկա խնդիրները, ապա ինչո՞ւ չեն լուծում:


– Մենք լուծելու բազմաթիվ խնդիրներ ունենք: Շատ հնարավոր է, որ կառավարիչները, որոշում կայացնողները առաջնահերթության կարգով այլ խնդիրներ են առաջ քաշում, կամ անտեսում են խնդիրները, կամ անարդյունավետ աշխատելով` կարևոր խնդիրների վրա ուշադրություն չեն կենտրոնացնում: Ուստի` ընդդիմության կողմից բարձրաձայնումը ևս մեկ անգամ հաղորդում է իշխանություններին` «իմացեք, սրանք են, թերևս, ամենակարևորները»:


– Վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Կոնգրեսի և իշխանության միջև երկխոսությունն, իր տպավորությամբ, ձեռնտու չէ որոշ ներքին և արտաքին ուժերի: Որպես իշխող կոալիցիայի անդամ, Ձեր կարծիքով, որո՞նք են այդ ուժերը, ինչո՞ւ չի կատարվում երկխոսություն:


– Ես չեմ կարծում, որ երկխոսությունը ձեռնտու չի որևէ մեկին: Պարզապես, երկխոսության թեմա պետք է լինի: Երկխոսության բովանդակությունը կարող է կողմերից մեկի կողմից այնքան ուռճացված լինի, որ մյուսի համար ընդունելի չլինի: Այդ առումով, այո՛, երկխոսություն գոյություն չունի: Օրինակ` արտահերթ ընտրությունների հարցը: Բոլորս էլ հասկանում ենք, որ հերթական ընտրություններին ընդամենը մեկ տարի է մնացել, և արտահերթ ընտրություններ հնարավոր չէ: Այնպես որ, բարձրացնելով արտահերթ ընտրությունների հարցը` ուզում են խառնել իրավիճակը: Ու նման դեպքում իշխանությունը` որպես ուժեղ մարմին, կարող է ասել, որ չի ընդունում այդ պահանջը:


– Կոնգրեսը երեք հիմնական պահանջ է առաջ քաշել` Ազատության հրապարակի ազատագրում, մարտի 1-ի սպանդի բացահայտում և քաղբանտարկյալների ազատ արձակում:


– Ես չեմ ուզում մտածել, որ մեր երկրի համար Ազատության հրապարակն այնքան կարևոր է, որ այնտեղ հանգրվանելով` մեր բոլոր հարցերը կլուծվեն, մանավանդ` սոցիալական բնույթի հարցերը: Ինչ վերաբերում է բանտարկյալներին, ապա տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Եթե հիշում եք` նրանց ցուցակն առաջ շատ-շատ էր, հիմա շատ քիչ է, իսկ վաղը կարող է դրանք այլևս չլինեն: Այսինքն` արդեն իսկ լուծում տրվում է: Եվ երրորդ հարցը` մարտի 1-ը, դա խարան է մեզ վրա, և այդ խարանից ոչ մեկը չի կարող հեշտությամբ ազատվել: Այդ խարանը կա և դրա համար մենք վաղ, թե ուշ պատասխան պետք է տանք:


– «Մենք» ասելով` ո՞ւմ նկատի ունեք:


– Մեր երկիրը:


 


– Ձեր կարծիքով, Կոնգրեսը ապրիլի 28-ից կփոխի՞ մարտավարությունը, թե՞ ոչ:


– Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը, որ անկախ մեր մոտեցումներից ու բողոքներից, այնուամենայնիվ, չպետք է թուլացնենք երկիրը, ես լիովին կիսում եմ: Եվ ընդհանրապես, իրենց մարտավարությունը կամ ռազմավարությունը թող կառուցեն այնպես, որ դրանից մեր պետությունը չթուլանա:


– Ձեր կարծիքով, ապրիլի 28-ը երկխոսության սկզբի՞, թե՞ ջրբաժանի օր կլինի:


– Կարծում եմ, ավելի շուտ երկխոսության սկիզբ կարող է լինել: Ջրբաժան չի կարող լինել, որովհետև ջրբաժանը փոքր երկրներին բնորոշ չի: Մեր երկրի քաղաքացիները պետք է խուսափեն ջրբաժաններից, որովհետև առանց այն էլ փոքր երկրում, եթե մենք իրարից բաժանվենք, և դրա անունն ուզում եք` դրեք քաղաքացիական հասարակություն, թե ինչ, կստացվի, որ մեկ տան մեջ իրար չենք հասկանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում