ԱՄՆ-ի խոշորագույն գրապահոցներից մեկում՝ Բոստոնի հանրային գրադարանում, անհետացել են Ռեմբրանդտի (1606-1669) և Ալբրեխտ Դյուրերի (1471-1528) երկու փորագրությունները՝ ընդհանուր հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ: Այս մասին հայտնում է Boston Herald թերթը:
Գրադարանի ղեկավարությունը փորագրությունների անհետանալու մասին հայտնել է ոստիկանության տեղի վարչություն ապրիլի 29-ին՝ 3 շաբաթ անց, երբ գրադարանի տեսուչը չի կարողացել աշխատանքները գտնել:
Ոստիկանությունում ենթադրում են, որ փորագրությունները կորել են դրանց անհետացման մասին հայտարարելուց դեռևս մեկ տարի առաջ:
Ստուգվում է վարկածը, որ փորագրությունները հրապարակային ցուցադրության համար ժամանակավորապես ինչ-որ մեկին են տրամադրվել, բայց ժամանակին չեն վերադարձվել: Ոստիկանությունում նաև չեն բացառում, որ աշխատանքները գողացվել են:









































