Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին: Դել Բոսկեի կարծիքով` «արքայական ակումբ»-ի դարպասապահը շարունակում է լավագույններից մեկը լինել աշխարհում:
«Ես հիանում եմ Իկերով: Նա համապատասխան մակարդակի խաղ է ցուցադրում ազգային թիմում, ինչպես նաև «Ռեալ»-ում: Ինչ վերաբերում է նրա ապագային, ապա այդ հարցը պետք է ակումբին ուղղել: Ես չեմ կարող միջամտել «Ռեալ»-ի գործերին: Վստահ եմ, որ Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստին առաջարկել է մնալ ակումբում: Կասիլյասը նույնպես նշել է, որ չի ցանկանում լքել «արքայական ակումբ»-ը, որը ներկայումս փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը:







































