Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Լացիո»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմը ցանկանում է նվաճել նաև Չեմպիոնների լիգայի գավաթը:
««Լացիո»-ն հիանալի խաղ ցուցադրեց: Երկու թիմերն էլ պայքարեցին մինչև վերջին վայրկյանը: Պարզապես, բախտը ժպտաց մեզ: Առաջին խաղակեսում մեր մրցակիցը շատ ագրեսիվ էր գործում, իսկ ընդմիջումից հետո ավելի լավ էինք խաղում մենք և կարող էինք վճռել խաղի ելքն առանց՝ավելացված ժամանակի: Հարկ եմ համարում նշել, որ սաներիս համար հեշտ չէր երկու տիտղոս նվաճել:
Այժմ փորձելու ենք նվաճել նաև երրորդ տիտղոսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարձրակարգ խաղ ցուցադրելը շատ բարդ է: Մտադիր ենք երազանքն իրականություն դարձնել՝ առավելության հասնելով «Բարսելոնա»-ի նկատմամբ»,- Rai Sport-ը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:








































