Իրաքի իշխանությունները ծրագրում են երկրի տարածքում բնակվող ցեղերից ստեղծել Ազգային գվարդիա՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։ Իշխանությունները պատրաստ են ներկայում զինել մինչև 8000 մարդու։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հղում անելով Իրաքի ղեկավարության որոշմանը։
Բացի այդ, երկրի իշխանություններն ակնկալում են Անբար նահանգում նախկինում համաներված մոտ 24 հազար ոստիկանների օգնությունը։
Հիշեցնենք, որ անցած կիրակի ԴԱԻՇ-ի գրոհայիններն Անբար նահանգում զավթել էին Էր-Ռամադի քաղաքը։ Պետդեպի փոխանցմամբ՝ գրոհայիններին հաջողվել է քաղաքը զավթել ականապատած մեքենաների օգնությամբ։










































