Հարյուրավոր արձանիկներ դուրս են բերվել Սիրիայում գտնվող հնամենի Պալմիրա քաղաքից, նախքան ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) հարձակումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Հարյուրավոր արձանիկներ, որոնք կարող էին ավերված կամ վաճառված լինել, այժմ անվտանգ վայրում են գտնվում»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մաամուն Աբդուլկարիմը:
Նրա խոսքերով` անհանգստանալու տեղիք է տալիս թանգարանների և մեծ քանդակների ճակատագիրը, որոնք չեն կարող դուրս բերվել:








































