ԱՄՆ-ը մտադիր է Կուբայի հետ բանակցություններ սկսել ժամանակին կղզի-պետության կողմից ամերիկյան սեփականության օտարման դիմաց փոխհատուցման վերաբերյալ: Այս մասին գրում է TASS-ը`վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի` Արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Ռոբերտա Ջեյկոբսոնին:
«Մենք նաև նախատեսում ենք բանակցություններ մարդու իրավունքների և օտարված սեփականության համար ամերիկյան հայցերի կարգավորման շուրջ»,- հայտարարել է նա:
Ջեյկոբսոնը նաև չի հերքել, որ ԱՄՆ-ի և Կուբայի միջև չլուծված հարցեր են մնում, որոնք տվյալ փուլում թույլ չեն տալիս Հավանայում և Վաշինգտոնում դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը բարձրացնել դեսպանատան մակարդակի:









































