Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Տեղական հանրաքվեները հիանալի կատալիզատոր էին. ՀԱԿ

Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների միավորման հարցադրումով մայիսի 17-ի տեղական հանրաքվեները «հիանալի մի կատալիզատոր էին, որ հերթական անգամ ցույց տվեցին իշխանության նկատմամբ ժողովրդի բացարձակ անվստահությունը, նրանից օր առաջ ազատվելու ցանկությունը»։ Այդ մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այսօրվա հայտարարությունում:

Իշխանությունը, չնայած «մոբիլիզացրեց ամբողջ պետական ապարատը և օգտագործեց վարչական ռեսուրսը», չկարողացավ ապահովել ցանկալի արդյունք, արձանագրում է ընդդիմադիր կուսակցությունը՝ մանրամասնելով․ – «Ընտրատարածքային հանձնաժողովների կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն՝ Լոռիում և Տավուշում ժողովուրդը մերժել է համայնքների միավորման ծրագրերը: Դրական արդյունք է արձանագրվել միայն Սյունիքի մարզում, որտեղ, ինչպես հայտնի է, վաղուց ֆեոդալական կարգեր են հաստատված, և բոլոր ընտրություններն ու հանրաքվեներն անցնում են մի քանի անգամ ավելի խիստ բռնաճնշումների պայմաններում, քան հանրապետության մյուս մարզերում։ Այս անգամ էլ՝ կիրառված բռնաճնշումների գործում հատկապես աչքի ընկավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչի հատուցումը, հաստատ, կլինի նրա որդուն՝ կատարած հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատելը»:

ՀԱԿ-ը ողջունում է Լոռու և Տավուշի մարզերում արձանագրված արդյունքը, դրանք գնահատում որպես իշխանության նկատմամբ անվստահության արտահայտություն և «պարտավորվում է իրեն հասու բոլոր քաղաքական միջոցներով տեր կանգնել ժողովրդի կամարտահայտմանը»:

«Ներկա բռնապետական վարչախումբը իր գոյության ողջ ընթացքում չի արել որևէ քայլ, չի ունեցել որևէ նախաձեռնություն, ինչի արդյունքները առարկայացած լինեն հօգուտ ժողովրդի։ Եվ ընդհակառակը, այս վարչախմբի ամեն քայլ ու նախաձեռնություն իրենց առարկայացված արդյունքներով միտված են եղել բռնազավթված իշխանության պահպանմանը, ժողովրդի իրավազրկմանն ու կողոպուտին։ Նույնպիսի նպատակ է հետապնդում նաև «համայնքների խոշորացման» այս ծրագիրը։ Դրա արդյունքը լինելու է առանց այդ էլ քայքայվող գյուղական համայնքների ավելի արագ քայքայումը, նպաստելու է արտագաղթի ավելացմանը», – ասված է հայտարարությունում:

«Զրոյական վարկանիշ ունեցող իշխանությունը դեռ պատրաստվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել, ինչի միակ նպատակը, արդեն համընդհանուր համոզմամբ, իշխող վարչախմբի և անձամբ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն է։ Ինչպես ցույց են տվել վարչախմբի մինչ այժմ իրականացրած ընտրությունները, դա հնարավոր կլինի միայն ժողովրդի կամքի բռնադատման, համատարած ճնշումների և կեղծիքների միջոցով։ Համայնքային վերջին հանրաքվեների արդյունքները ցույց տվեցին, սակայն, որ ժողովրդի մեջ դեռ առկա է անհրաժեշտ ներուժ և հաստատակամություն՝ մերժելու վարչախմբի նախաձեռնած, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն, դրանով իսկ ոչ միայն կանխելու նրա իշխանության հավերժացումը, այլև հասնելու իշխանությունից նրա շուտափույթ հեռացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում