Google-ն ու Twitter-ը իրենց պաշտոնական բլոգներում հայտնել են, որ գործարք են կնքել։ Ընկերությունները պայմանավորվել են, որ միկրոբլոգների ծառայության գրառումներն ավելի նկատելիորեն կներկայացվեն որոնողական համակարգի կողմից տրամադրվող արդյունքներում։ Ընդ որում, ինդեքսավորումը տեղի կունենա իրական ժամանակի ռեժիմում։ Այս մասին փոխանցում է Vesti-ն։
Նորարարությունը դեռևս հասանելի է միայն բջջային սարքերի համար, սակայն Google-ը խոստանում է իրականություն դարձնել այն նաև համակարգչային դիտարկիչներում։







































