Plantronics ընկերությունը հետազոտություն է անցկացրել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում ու պարզել, որ բաց պլանավորման գրասենյակներում աղմուկը բացասաբար է ազդում աշխատակիցների աշխատանքի որակի վրա:
Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ բաց տարածքները ստեղծում են աղմուկ: 3 երկրներում գրասենյակային աշխատակիցները բողոքել են, որ հենց աղմուկն է վատ ազդում իրենց աշխատանքի արդյունավետության վրա:
Բրիտանացիների 54,1%-ը, գերմանացիների 65,1%-ը և ֆրանսիացիների 65,5%-ը կարծում են, որ կարող էին ավելի արդյունավետ աշխատել ավելի քիչ աղմկոտ պայմաններում:
Խանգարող աղմուկը դառնում է սթրեսների ու այլ ֆիզիկական հիվանդությունների պատճառ, որոնց թվում են գլխացավն ու միգրենը:












































