Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ճանաչում Աբդելֆաթահ Ալ-Սիսիին որպես Եգիպտոսի նախագահ։ Այս մասին Էրդողանը հայտարարել է՝ պատասխանելով Բոսնիայում և Հերցեգովինայում լրագրողների հարցերին, փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը։
Էրդողանի խոսքով՝ իր համար Եգիպտոսի նախագահ է հանդիսանում տապալված նախագահ Մուհամմադ Մուրսին։
«Ես ժողովրդավար եմ և չեմ կարող հավանություն տալ հեղաշրջումն ընդդեմ օրինական ընտրված նախագահի»,- նշել է նա։
Ավելի վաղ Էրդողանը քննադատություն էր հնչեցրել Մուրսիի դեմ կայացված մահվան դատավճռի առիթով։










































