Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին հանձնարարել է բանակցություններ սկսել Հայաստանի հետ նորացված շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, որը հաշվի կառներ մեր երկրի պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) առաջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կոմյունիկեին:
«Հանձնարարվում է ընդունել Խորհրդի որոշում, որը Եվրահանձնաժողովին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին կթույլատրեր բանակցություններ սկսել շրջանակային համաձայնագրի վերաբերյալ: Այն կներկայացվի անդամ երկրներին վերջնական ընդունման համար»,- ասվում է կոմյունիկեում:












































