Friday, 03 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը

Չի բացառվում, որ տնտեսությունը հասնի կաթվածահար վիճակի

«Մենք խոսում էինք, որ չէր կարելի նույն «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին բաժնետոմսերն էլ հանձնել Ռուսաստանին: Եվ կարծում եմ, որ ժամանակին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում էլ ՀՀ կառավարությունը պետք է գոնե 5 տոկոս բաժնեմաս պահեր: Մեր որոշ գործընկերներ բղավում էին, թե այդ 5 տոկոսն ինչ է տալու մեզ: Այդ 5 տոկոսը որոշակի վերահսկողական լիազորություն էր տալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը և նրա կողմից էլեկտրաէներգիան թանկացնելու հայտին:

Պատգամավորը գտնում է, որ ՀԷՑ-ի վրա ազդեցություն գործելու հնարավորություն, գործիք ՀՀ կառավարությունն այսօր էլ ունի, պարզապես իշխանությունը պարտավոր է այն օգտագործել: «Իշխանությունը պետք է անկախ աուդիտորներ հրավիրեր, պետք է փորձաքննություն նշանակեր և եզրակացություններ աներ, թե որտե՞ղ են գտնվում այդ գումարները: Եվ ՀԷՑ-ում ինչպե՞ս է առաջացել 300 մլն դոլարի պարտքը: Կամ ինչպե՞ս են իրենց թույլ տալիս, որ այդ բեռը դնեն մեր քաղաքացիների ուսերին»,- հարցնում է Խ. Քոքոբելյանը:

Վերջինս գտնում է, որ էներգետիկ ոլորտում նման բարձիթողի և անվերահսկելի վիճակը մեր երկրում անվտանգության խնդիր է առաջացնում: Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է գործիքներ կիրառել և միջամտություն ունենալ ՀԷՑ-ի գործունեության մեջ:

«Չի կարելի Հայաստանի համար կենսական, անվտանգության նշանակություն ունեցող ընկերություններում թույլ տալ ստեղծելու այն իրավիճակը, որն այսօր ունենք: Եզրագծին գտնվող այնպիսի տնտեսվարողներ կան, որոնց արտադրության գնագոյացման մեջ հոսանքը կարևորագույն մաս է կազմում: Էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում այդ արտադրությունները պարզապես մրցունակ չեն լինի: Եվ չի բացառվում, որ տնտեսությունը հասնի կաթվածահար վիճակի»,- եզրակացնում է պատգամավորը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում