ԱՄՆ-ում 73-ամյա բեյսջամփեր Ջեյմս Հիքին զոհվել է կամրջից թռիչքից հետո՝ այրվող պարաշյուտով հնարք կատարելիս: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վկաների հրապարակած տեսանյութում երևացել է, թե ինչպես է տղամարդը 150 մ բարձրությամբ կամրջից թռչում ջուրը:
Նշվում է, որ Հիքին ծրագրել է թռիչքի ժամանակ արձակել այրվող պարաշյուտը և պահեստայինը բացել:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս մայիսի 7-ին:
Ոստիկանների խոսքով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ էքստրեմալին հաջողվել է արձակել առաջին պարաշյուտը, բայց երկրորդը չափազանց ուշ է բացվել: Դատաբժշկական փորձագետների եզրակացության մեջ ասվում է, որ Հիքին մահացել է բութ առարկայի հարվածից ստացած վնասվածքից:










































