Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Դավթաշենի թիվ 200 դպրոցում մասնակցում էր «Ազգային երգ ու պար» հաշվետու համերգին: Մինչ նա կըմբոշխներ դպրոցականների համերգը, «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի, Ցեղասպանության մասին ֆիլմի ճակատագրով: Արդյոք արգելվա՞ծ է ֆիլմի ցուցադրությունը, ինչո՞ւ պրեմիերայից հետո այլևս թեման չի շոշափվում:
Հետաքրքրվեցինք նաև՝ ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպե՞լ է իր հետ Հակոբ Հակոբյանը՝ թեկուզ ոչ թե այս ֆիլմի, այլ Հոկտեմբերի 27-ի մասին խոստացված ֆիլմի սցենարը քննարկելու:
Հիշեցնենք, որ մինչ ազատազրկվելը կարկառուն ՀՀԿ-ականը հավաստիացնում էր, թե հաջորդ ֆիլմը լինելու է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, որին անդրադառանու էր այդ օրը պատգամավորների պահվածքի տեսանկյունից:







































