«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գովեստի խոսքեր է հասցեագրել իր խաղընկերոջը՝ Չավի Էրնանդեսին:
«Խոսքեր չեմ գտնում՝ Չավիի որակները նկարագրելու համար: Չեմ գտնում որևէ մեկին, ում կարող եմ Չավիի հետ նույն հարթության վրա դնել՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ: Խոսքեր չեմ գտնում նաև նրա վիճակագրության, գործին ցուցաբերած մոտեցման մասին խոսելու համար:
Չավին յուրօրինակ և անկրկնելի ֆուտբոլիստ է, ով մեծ դերակատարություն է ունեցել կատալոնական ակումբում և Իսպանիայի հավաքականում: Ինձ համար մեծ պատիվ էր այսքան տարիների ընթացքում խաղալ նրա կողքին»,-Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Չավին լքելու է «Բարսելոնա»-ն ՝ տեղափոխվելով Քաթարի «Ալ Սաադ» ակումբը:






































