ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարները մշակել են միջոցառումներ՝ դիմակայելու զինված հակամարտություններին մասնակցելու նպատակով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից քաղաքացիների հավաքագրմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի ապարատի մամլո ծառայությանը:
«Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն մի շարք միջոցառումներ է մշակել՝ դիմակայելու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից զինված հակամարտություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների հավաքագրմանն ու մեկնումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Տաջիկստանում:










































