Բերմուդյան կղզիներից ոչ հեռու բուստախութին բախվելուց հետո Norwegian Dawn զբոսանավը, որում եղել է ավելի քան 3 700 մարդ, խրվել է ծանծաղուտը: Այն Բոստոն էր ուղևորվում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նավում եղել են 2675 ուղևոր և անձնակազմի 1062 անդամ: Ներկայումս ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը պարզում է դեպքի հանգամանքները: Տուժածների մասին տեղեկություն չկա:
ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության հաղորդմամբ՝ նավի վիճակը կայուն է, ջուրը չի լցվել կորպուս: Արդեն դեպքի վայր են ուղարկվել ջրասույզների թիմ և քարշակ-նավ:







































