Պարզվում է, որ ժամանակակից մարդկանց օրաբաժինն անիմջականորեն կարող է ազդել նրանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այս մասին հայտնում է meddaily.ru-ն:
Գիտնականների կարծիքով, եթե օրաբաժնում երեք անգամ ավելի շատ աղ կա, քան ընդունված է նորմայով, (մեծահասակների համար օրական 5 գրամ), ապա բացասական ազդեցություններն իրենց սպասեցնել չեն տա: Վնասակար է նաև աղից ամբողջությամբ հրաժարվելը, այդ դեպքում օրաբաժնում ճարպի առատությունը կարագացնի սեռական հասունացումը:
Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների մարդիկ չափազանց շատ են աղ օգտագործում: Խոսքը ոչ միայն ուտելիքին աղ ավելացնելու մասին է: Աղ պարունակվում է նույնիսկ կաթի, ձվի, և սերուցքի մեջ: Ինչպես նաև, այն չափազանց շատ է հացի և մշակված մսի մեջ:









































