Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի ցանկացել վիրավորել Իսրայելի իշխանություններին Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին համեմատելով «Խաղաղության հրեշտակի» հետ, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ նրան անվանել է «Խաղաղության հրեշտակ», և նրան է նվիրել մեդիալիոն, որը խորհրդանշում է «Խաղաղության հրեշտակին, ով կործանում է պատերազմի չար ոգին»: Այդ մասին ասվում է Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդի հայտարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ արտահայտությամբ պապը ցանկանում էր կողմերին համաձայնության կոչ անել:










































