Փախստականների պարտադիր քվոտայի դեմ հանդես են եկել Եվրամիության 28 երկրից 10-ը: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան քննադատել են եվրահանձնաժողովի առաջարկությունը: Այդ մասին հայտնում է EUobserver-ը:
Ներկայումս փախստականները մնում են այն երկրում, որտեղ ժամանել են մինչև նրանց դիմումի քննարկումը: Համաձայն Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված պլանի՝ փախստականները Եվրամիությունում պետք է տեղաբաշխվեն ուղիղ համեմատական երկրի բնակչությանը, տնտեսությանը և կենսամակարդակին: Օրինակ՝ Ֆրանսիան պետք է ընդունի նրանց 14,7 %-ին, Գերմանիան՝ 18,4 %: Այդ միջոցառումն ուղղված է Իտալիայի, Մալթայի և Հունաստանի, որտեղ ուղղված է Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների հիմնական հոսքը, գերբեռնվածությունը հանելու համար:
ԵՄ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Լիբիայից անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար ստեղծել ռազմածովային առաքելություն:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են հասել 51 հազար ներգաղթյալ, 1,8 հազարն էլ խեղդվել են ծովում:






































