Անգլիական «Սաութհեմփթոն»-ը պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Մորգան Շնայդերլինի տրանսֆերը 35 մլն եվրոյի դիմաց, տեղեկացնում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված «Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը պատրաստ են վերջինիս տրանսֆերի համար վճարել 25 մլն ֆունտ ստերլինգ:
Նշենք, որ «Սաութհեմփթոն»-ը կիսապաշտպանին առաջարկել էր նոր պայմանագիր, ըստ որի Մարտինը կստանար շաբաթական 83 հազար եվրո, սակայն Շնայդերլինը հրաժարվել էր շահավետ առաջարկից:







































