Մեծ Բրիտանիայի ավելորդ քաշ ունեցող քաղաքացիները պետական հիվանդանոցներում ԴՆԹ հետազոտություն են անցնելու, որտեղ մասնագետները, յուրաքանչյուրի գեներն ուսումնասիրելով, դրանց հիման վրա անհատական դիետա կսահմանեն: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Բանը այն է, որ այս կամ այն գենի առկայությամբ մարդկանց մոտ տարբեր կերպով է յուրացվում ուտելիքը՝ մեկի համար վնասակար է շատ սպիտակուց ուտելը, իսկ մյուսի համար՝ ածխաջուրը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում բնակչության 25 տոկոսը տառապում է գիրությունից, բացի այդ, կանանց 33 %-ը և տղամարդկանց 41 %-ը ունեն ավելորդ քաշ:








































