Գիտնականներն ապացուցել են, որ շրջապատող մարդկանց որոշումներն ուղղակիորեն ազդում են մեր սեփական կարծիքի վրա, հատկապես եթե խոսքը ռիսկի դիմելու կամ չդիմելու մասին է: Գիտնականների եզրակացությունները հրապարակված են Nature Neuroscience ամսագրում:
Գիտնականների փորձին մասնակցել է 70 մարդ, որոնց հետազոտողներն առաջարկել են ազարտային խաղ խաղալ: Փորձի մասնակիցները պետք է որոշեին՝ ընտրել օպցիան, որն ավելի մեծ շահույթ կբերի ավելի փոքր հավանականությամբ, կամ նախընտրել պակաս եկամուտն ավելի մեծ հավանականությամբ: Մարդկանց գլխուղեղի գործունեությունը որոշում ընդունելիս ֆիքսվել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ:
Գիտնականներն ապացուցել են, որ ընտրության վրա ուղղակիորեն ազդել է փորձի այլ մասնակցի ընտրությունը:
Հետաքրքիր է, որ մարդիկ հակված են իրենց ընտրության պատասխանատվությունը դնել միայն իրենց նմանների վրա. եթե փորձի մասնակիցներին ասել են, որ իրենցից առաջ օպցիաներից որևէ մեկն ընտրել է համակարգիչը, ոչ թե մարդը, դա ոչ մի կերպ չի ազդել մասնակցի որոշման վրա:







































