Եմենում հակամարտությունը խլել է 1849 մարդու կյանք, կես մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակին։
Հիշեցնենք, որ երկուշաբթի ավարտվել է 5-օրյա հրադադարը։ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան վերսկսել է ավիահարվածները Եմենում շիա ապստամբ հութիների դիրքերին։








































