«Երկիր մոլորակի միջազգային դրոշ» նախագծի շրջանակում շվեդ գրաֆիկական դիզայներ Օսկար Պերնեֆելդտն առաջարկել է մեր մոլորակի դրոշի իր մոդելը, որը կներկայացնի մարդկությունը տիեզերքում միջմոլորակային ուղևորությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Կասկած անգամ չկա, որ ապագայում տարբեր երկրների կառավարությունները կմիավորվեն այլ մոլորակների յուրացման նպատակի շուրջ։
Դիզայների խոսքով՝ դրոշը կարող է դառնալ այլ մոլորակների հետ Երկրի շփման միջոց, եթե երբևէ դրանց վրա կյանք հայտնաբերվի։
Խորհրդանիշը կարող է հայտնվել ինչպես սաղավարտների, այնպես էլ սովորական դրոշի վրա։
Խորհրդանիշի 7 հատվող շրջանակները մատնանշում են մեր մոլորակի մայրցամաքները։ Դրանք ձևավորում են ծաղիկ, որը խորհրդանշում է կյանքը Երկրի վրա։














































