2015 թվականին «Երկնագույն դրոշ» են վաստակել Իսպանիայի մոտ 600 լողափեր, ինչի շնորհիվ լողափերում ջրի մաքրությամբ և բնապահպանական մակարդակով երկիրը դարձել է համաշխարհային առաջատար։ Այս մասին հայտնում է prohotel.ru-ն։
«Երկնագույն դրոշը» ավանդաբար շնորհվում է ամեն տարի աշխարհի ամենամաքուր լողափերին՝ լողափնյա սեզոնի սկզբում։ Պարգևատրման գործընթացը վերահսկում է Բնապահպանական կրթության հիմնադրամը, որը սկսած 1987 թվականից՝ հետևում է աշխարհի տարբեր լողափերում ջրի որակին։
577 մաքուր լողափերով Իսպանիան ռեկորդ է սահմանել։ Առաջին տեղում Գալիսիան է (131 լողափ), երկրորդում՝ Վալենսիան (120 լողափ), երրորդում՝ Կատալոնիան (89 լողափ)։
Մաքուր լողափերով երկրների համաշխարհային վարկանիշի երկրորդ տեղում Թուրքիան է՝ 436 լողափ։ Երրորդում Հունաստանն է (395)։








































