Ռուսաստանյան ռեցեսիան և նավթի ցածր գները դանդաղեցրել են տնտեսությունները Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ներկայացնելով իր ամենացածր կանխատեսումը տարածաշրջանի համար համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Այս մասին փոխանցում է The Economic Times-ը։
Տնտեսական աճը նախկին խորհրդային 8 պետություններում այս տարի կնվազի՝ հասելով միջինը 3.2 տոկոսի։ Անցած տարի ցուցանշը եղել է 5.3 տոկոս։ ԱՄՀ կանխատեսումներով՝ ՀՆԱ աճը 2016 -ին կհասնի 4.2 տոկոսի։
Կազմակերպության տնտեսագետները տարածաշրջանը բաժանում են ածխաջրածին արտահանող Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի և նավթ ու գազ ներկրող Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև:
Ղազախստանում զեկույցի ներկայացման ժամանակ ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ջուհա Կահկոնենը նշել է, որ փոխարժեքին առնչվող զարգացումները՝ ԱՄՆ դոլարի արժևորումն ու ռուբլու արժեզրկումը, ավելի են բարդացնում խնդիրը։
Կազմակերպությունը կանխատեսել է, որ նավթ ներկրող չորս պետություններում աճն այս տարի կդանդաղի մինչև 1.5 տոկոս՝ 2014 թվականի 4.6 տոկոսի դիմաց։ Հայաստանում կանխատեսվում է կրճատում 1 տոկոսով։
Այս երկրները զգալիորեն կախված են արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների կողմից կատարվող դրամական փոխանցումներից, որոնք կտրուկ նվազել են:







































