«Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեի կարծիքով` իր թիմը կարող է անակնկալ մատուցել «Յուվենտուս»-ին` Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
«Եզրափակիչում ամեն ինչ հնարավոր է: «Յուվենտուս»-ն, իհարկե, հզոր թիմ է:
Բայց մենք ջանք չենք խնայի: Խաղալու ենք սեփական հարկի տակ և կփորձենք օգտվել այդ հնարավորությունից»,- Football Italia-ն մեջբերում է Կլոզեի խոսքերը:








































