Եգիպտոսի անվտանգության ծառայությունները զանգվածաբար սեռական բռնություն են գործադրում բանտարկյալների նկատմամբ՝ հաստատում է Մարդու իրավունքների հարցերով միջազգային ֆեդերացիան՝ փոխանցում է BBC-ն։
Համաձայն կազմակերության զեկույցի՝ բռնություն է կիրառվում տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ՝ «հասարակական բողոքի վերացման համար»։
Իրավապաշտպանները հաստատում են, որ շատերը ձերբակալությունից հետո ենթարկվում են կուսության թեստերի և բռնաբարությունների, այդ թվում՝ խմբակային։
Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, որ չի մեկնաբանի զեկույցը, քանի դեռ չի ուսումնասիրել այն։










































