Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում ջերմային հարված ստանալու հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 480 մարդ։ Եվս 2 մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է նաև ԱԻՆ գործառույթներ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Անցած շաբաթ Ճապոնիայի շատ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի։ Ներկա պահին երկրի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում, անձրևոտ եղանակ է։
Անցած ամառ ջերմային հարվածներով հոսպիտալացված երկրի բնակիչների թիվը գերազանցել է 53 հազարը, մահացել է ավելի քան 300 մարդ։








































