Friday, 19 06 2026
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Ճտեր, որ մտադիր է հաշվել Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է աշնանը ոստիկանությանն այցի գնալու մասին: Նա այդ հայտարարությունն արել է մայիսի 16-ին ոստիկանություն կատարած այցի ժամանակ: Մայիսի 16-ի իր այցը Սերժ Սարգսյանը պայմանավորել էր նրանով, որ ապրիլի 24-ի միջոցառումների բովում բաց էր թողել ապրիլի 16-ի ոստիկանության օրը և այժմ լրացնում է այդ բացը: Բացը լրացնելու համար էլ ընտրվել էր հետաքրքրական ժամանակահատված:

Խոսքը միայն Լիսկայի որդու հերթական «արկածը» և այդ ֆոնին ոստիկանության անզոր և ամոթալի դրության մասին չէ: Ներկայիս ժամանակահատվածն իրականում առանձնանում է առայժմ քիչ նկատելի, սակայն իշխանական համակարգի համար կարևոր գործընթացներով: Իշխանության ներսում ակտիվանում են, այսպես ասած, ներիշխանական թիմերի վերակազմավորման, վերակազմակերպման աշխատանքները: Փետրվարյան հայտնի զարգացումների առաջին փուլին՝ ոչ իշխանական բևեռի կազմալուծմանը, հաջորդել է երկրորդ փուլը, որը ներառելու է իշխանական մի քանի բևեռների ձևավորում, որոնք կմրցակցեն իշխանական կարկանդակի առավել մեծ բաժնի համար:

Եվ այս իրավիճակում Սերժ Սարգսյանն այցելում է ոստիկանություն և ըստ էության՝ փորձում և՛ իր աջակցությունը հայտնել այդ կառույցին, և՛ դրա հետ մեկտեղ նաև այդ կառույցի աջակցությունը վկայել իր հանդեպ՝ սա, իհարկե, ի ցույց դնելով ներիշխանական համակարգին, ակնարկելով, որ ներքին գործընթացները ոստիկանության միջոցով լինելու են իր աչալուրջ հայացքի ներքո: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, ոչ իշխանական ահռելի բևեռի վտանգը չեզոքացնելով, ներկայումս փորձել է բացել արդեն ներիշխանական մի քանի բևեռների մրցակցության դաշտ, միաժամանակ փորձում է նաև ակնարկել ոստիկանությամբ, որ այդ դաշտում հստակ հետևելու է «մրցակցության» պահպանմանը՝ թույլ չտալով որևէ մեկի «գերիշխող դիրքի» կամ «մենաշնորհի» ձևավորում, որը կսպառնա արդեն իր անմիջական իշխանությանը:

Այս համատեքստում ուշագրավ է աշնանը ոստիկանությանը կրկին այցելելու մասին հայտարարությունը, որը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ ազդակ: Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացում իր հիմնական հենարանը լինելու է ոստիկանությունը: Այս ակնարկը ավելի շատ ուղղված է հենց նույն ներիշխանական բևեռներին, քան հասարակությանը: Խնդիրն այն է, որ հասարակության մասով իրավիճակը նվազ վտանգավոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկա ամուր, հզոր ընդդիմություն: Այդպիսի պայմաններում հասարակությունն ուղղակի անտարբեր է, ինչը իշխանությունների համար ոչ միայն հաղթահարելի, այլ նույնիսկ ցանկալի վիճակ է:

Մինչև աշուն գրեթե անհավանական է ազդեցիկ ընդդիմադիր բևեռի ձևավորում: Սերժ Սարգսյանի ակնարկն ուղղված է ներիշխանական թևերին, բևեռներին: Ներկայումս սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները ընթանում են այս շրջանակում և այստեղ է, որ որոշվելու է այդ բարեփոխումների բովանդակությունը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հանձնաժողովը կանգ է առել կառավարման խորհրդարանական մոդելի տարբերակի վրա, սակայն նշել էր, որ դեռևս հստակ չեն պետական իշխանության ինստիտուտների լիազորությունները, և վերջին խոսքն էլ պատկանում է Սերժ Սարգսյանին:

Ներիշխանական շրջանակներում, փաստորեն, շարունակվում են քննարկումները նախագահական, խորհրդարանական լիազորությունների, կառավարության կազմավորման գործընթացի մեխանիզմների շուրջ: Քննարկում ասվածը, բնականաբար, ենթադրում է իշխանության բաժանման բարդ գործընթաց, թե ում ինչ է հասնելու, կամ ով ինչի կարող է հասնել: Այս ամենից է կախված լինելու, թե ինչ տեսքով են լինելու բարեփոխումները, ինչ լիազորություններ են մնալու նախագահին, խորհրդարանն ինչ է ստանալու, կառավարությունն ինչպես է կազմավորվելու, ինչպես են ձևավորվելու և նշանակվելու ուժային կառույցները:

Սոցիալ-տնտեսական և արտաքին բարդ մարտահրավերների պայմաններում ներիշխանական այդ քննարկումները, բնականաբար, ունենալու են բարդագույն ընթացք, և Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, հենց այդ պատճառով էլ անում է աշնանը ոստիկանություն այցելելու ակնարկը: Սրանով նա կարծեք թե փորձում է ներիշխանական բևեռներին հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների հարցում ապավինելու է ավելի շատ ոչ թե նրանց, այլ ոստիկանության աջակցությանը:

Մեծ է հավանականությունը, որ իշխանության բաժանման ներկայիս քննարկումներում այս կամ այն թևը կամ բևեռը առանձին կամ այսպես ասած՝ որևէ կերպ պայմանավորված, որևէ տանդեմի տեսքով Սերժ Սարգսյանին փորձում է սպառնալ կամ պարզապես ակնարկել, որ եթե չստանա իր ակնկալածը, ապա բավարար աջակցություն չի ցուցաբերի բարեփոխումներին, և դրանք կարող են տապալվել: Հատկապես հասարակական աջակցության բացակայության պայմաններում դա, իհարկե միանգամայն իրատեսական զարգացում է, եթե նկատի ունենանք այն, որ հենց իշխանական տարբեր խմբերն են, որ իրենց վստահված տարածքներում ապահովում են քվեարկության ցանկալի արդյունք: Եթե տարբեր տարածքներում նրանք չաշխատեն ինչպես հարկն է, արդյունքը կլինի տապալումը:

Ահա այդ պայմաններում էլ Սերժ Սարգսյանը որոշում է ակնարկել, որ սահմանադրական բարեփոխումներում իր հիմնական հույսը լինելու է ոստիկանությունը, ինչը երևի թե նրա պատասխանն է ներիշխանական ներկայիս քննարկումներում իրեն ներկայացվող պահանջներին: Աշնանը ոստիկանությունում Սերժ Սարգսյանը երևի կհաշվի, թե որքան «ճուտ» է դուրս եկել իր մայիսյան պատասխանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում