Արաբական Միացյալ Էմիրությունների դաշնային գերագույն դատարանը Քաթարի քաղաքացուն 10 տարվա կալանքի է դատապարտել սոցկայքերում ԱՄԷ-ի իշխող ընտանիքին վարկաբեկող հրապարակումների համար: Այս մասին հաղորդում է The National-ը:
Քաթարցին նաև 1 մլն դիրհամ (մոտ 270 հազար դոլար) տուգանք կվճարի և կարտաքսվի պատիժը կրելուց հետո:
Նա այն 5 քաթարցիներից մեկն է, ովքեր նմանատիպ գործողությունների համար տարբեր աստիճանի պատիժ են ստացել:









































