Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ համաձայնագիրը`Ռուսաստանի տարածքով Աֆղանստան և հակառակ ուղղությամբ զենքի, ռազմական տեխնիկայի և գույքի տեղափոխման մասին, սպառված է ճանաչել: Համապատասխան վճիռը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է Korrespondent.net-ը:
Փաստաթղթում նշվում է, որ որոշումն ընդունված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1386-րդ բանաձևի դրույթների դադարեցման (2001) գործողության հետ կապված:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարված է «տեղեկացնել օտարերկրյա պետությունների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին` Ռուսաստանի տարածքով ցամաքային և կոմբինացված զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական գույքի տեղափոխումը չեղյալ հայտարարելու մասին`Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն`Անվտանգության համագործակցության միջազգային ուժերի հասցեով և հակառակ ուղղությամբ»:











































