Կատալոնական «Բարսելոնա»-ն երեկ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Թիմի առաջատար Լիոնել Մեսսիի համար այդ տիտղոսը 22-րդն էր կատալոնական ակումբի կազմում:
Նա 7 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 6 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն:
Մայիսի 30-ին ու հունիսի 6-ին Մեսսին իր գավաթների պաշարը կարող է հարստացնել ևս 2-ով: Իսպանիայի գավաթի ու Չեմպիոնների լիգայի գավաթների խաղարկությունների եզրափակիչներում «Բարսելոնա»-ի հակառակորդներն են Բիլբաոյի «Ատլետիկ»-ն ու Թուրինի «Յուվենտուս»-ը:











































