Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Ալի Նագիևը: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի բաժնի պետ Արիֆ Բաբաևը:
Վերջինիս խոսքերով, Նագիևն ազատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ապրիլի 11-ի կարգադրությամբ:
Պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում: