Բրիտանացի ամենահայտնի կին ահաբեկիչներից մեկին՝ Սամանտա Լյութուեյթին, որը հայտնի է որպես Սպիտակ այրի, համարել են 400 սպանության «ոգեշնչող»: Այս մասին գրում է The Daily Mirror-ը՝ հղում անելով Սոմալիի հատուկ ծառայությունների ղեկավարության աղբյուրներին:
Լյութուեյթը մահապարտ-ահաբեկչի այրի է: Ավելի վաղ Քենիայի հետախուզությունը հաստատել է նրա մասնակցությունը Նայրոբիում ահաբեկչությանը, որին զոհ է գնացել ավելի քան 60 մարդ:
Երբ Սպիտակ այրին, ենթադրաբար, դարձել է կենտրոնական դեմք «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման մեջ, նա մասնակցել է 400 մարդու սպանության, ասվում է հոդվածում: «Այդ լեդին նստած է առաջնորդի աջ ձեռքի մոտ և հարձակումներ է ուղղորդում»,- թերթին ասել է աղբյուրներից մեկը: Նշվում է, որ Լյութուեյթն արագ առաջ է գնացել ահաբեկչական կազմակերպության շարքերում, քանի որ «Աշ-Շաբաբի» շատ առաջնորդներ սպանվել են անօդաչուների հարձակումների ժամանակ: «Նա չար մարդ է, բայց շատ խելացի օպերատոր»,- պարբերականը մեջբերում է իր զրուցակցի խոսքը:
Սոմալիի հատուկ ծառայություններում աղբյուրը նշել է, որ իրենք առկա ամբողջ տեղեկությունը փոխանցում են Մոգադիշոյում բրիտանական գործակալներին:












































