Միջերկրական ծովում ԵՄ ռազմածովային EUNAVFOR MED պայմանական անվանումով գործողությունը կսկսվի ամռան առաջին կեսին: Այս մասին TASS-ին հայտնել է եվրոպացի դիվանագիտական աղբյուրը:
«Առաքելության նպատակն է ԵՄ-ի հարավային ջրային սահմանային մոնիթորինգը և Միջերկրական ծովով միգրացիոն հոսքերի վերահսկողության ապահովումը: Դրա ծավալման սկիզբը կարելի է սպասել արդեն ամռան առաջին կեսին՝ առաքելության մանդատի հաստատումից հետո»,- նշել է նա ԵՄ ԱԳՆ ղեկավարների և պաշտպանության նախարարների պլանային հանդիպման նախօրեին, որի գլխավոր թեման կլինի միգրացիան:
Նրա խոսքով՝ ԵՄ ծովային խմբավորման հիմքը կկազմի հետախուզանավերի խումբը՝ ինքնաթիռային և ուղղաթիռային դիտարկումներով:









































