Իսրայելի վերաբնակների ցույցի լուսաբանման ընթացքում RT Arabic-ի նկարահանող խումբը իսրայելցի ոստիկանների կողմից ենթարկվել է հարձակման։ Ոստիկանները շարքից հանել են տեսախցիկն ու արգելել նկարահանումը՝ չնայած լրագրողն ու օպերատորը հավատարմագրեր են ունեցել։ Այս մասին հայտնում է RT-ն և նշում, որ իսրայելցիները Երուսաղեմի փողոցներ էին դուրս եկել «Երուսաղեմն իսրայելցիների համար է» պաստառներով։
Հարձակումը նկարահանվել է գործընկեր-լրագրողների կողմից։
RT Arabic-ի թղթակից Դալյա Նամարիի խոսքով՝ ընդհանուր առմամբ ակցիան ուղղված է եղել ոչ միայն իրենց, այլև բոլոր լրագրողների դեմ, ովքեր ներկա են եղել այնտեղ։ Նա նշում է, որ Իսրայելի ոստիկանությունը փորձել է ձերբակալել Երուսաղեմի բնիկ մի քանի արաբ լրագրողների։
Ավելի ուշ Նամարին փորձել է բջջայինի Skype-ով եթեր դուրս գալ, սակայն կրկին ոստիկանությունը խոչընդոտել է նրա աշխատանքին և վերցրել հեռախոսը։










































