Սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով Հայաստանի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է: Բարելավմանն ուղղված` վարչապետի հայտարարություններն ու «քայլերն» անարդյունք են: Մյուս կողմից էլ` առջևում մթերման հարցերն են, որոնք անհանգստացնում են գյուղացիներին: Դեռ նոր էր այս մտահոգությունների հարցը շոշափվել, Արարատի եւ Արմավիրի մարզ գործուղվեց քաղաքականությունից վտարված, բայց գործարար ու ՀՀ քաղաքացի Գագիկ Ծառուկյանը:
Հնարավոր է, որ տնտեսական ծանր վիճակում գտնվող գյուղացիների քննադատությունից, դժգոհություններից խուսափող վարչապետի հորդորով Ծառուկյանը այցելեց մարզեր՝ խոստանալով ողջ ծավալով մթերումներ իրականացնել՝ այդպիսով թեթեւացնելով խնամի վարչապետի բեռը: Այս եւ այլ հարցերի մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը, որի քննադատության թիրախում վերստին նախկին վարչապետն է:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «ուրվականը» հանգիստ չի տալիս ԲՀԿ-ականներին, նրանց քննադատության թիրախը դարձյալ Սարգսյանն է, մինչդեռ` վարչապետի պաշտոնում հիմա Հովիկ Աբրահամյանն է:







































