Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է Էլեն Դեջեներեսի շոուին, որում նա խոսել է Կասպեր Սմարթի հետ իր հարաբերությունների մասին, հայտնում է 7days.ru-ն:
Հաղորդավարուհին հարցրել է երգչուհուն՝ արդյոք նա իրեն միայնա՞կ է համարում, ինչին Ջեյ Լոն պատասխանել է. «Օ, այո, այո: Մի կողմից՝ ոչ, բայց մյուս կողմից՝ այո»:
Նա շարունակել է. «Ձեր կյանքում եղե՞լ են այնպիսի պահեր, որ դուք ոչինչ չեք հասկացել, այն առումով, որ վստահ չեք եղել տեղի ունեցածի մեջ: Ահա, այդ նույնը ինձ հետ է կատարվում: Ես հիմա ոչնչում չեմ կարող վստահ լինել»,- ասել է երգչուհին:







































